ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բեսթսելերները` հատուկ գներով

Բեսթսելերները` հատուկ գներով
23.11.2017 | 22:10

Գրքի երևանյան փառատոնի՝ Yerevan Book Fest-ի շրջանակում նոյեմբերի 26-ին ժամը 14:00, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը կներկայացնի հայտնի ու սիրված հեղինակ Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» և «Աստղերն են մեղավոր» վեպերի հայերեն թարգմանությունները: Թարգմանիչ՝ Ալինա Միրզոյան:

Երկու բեսթսելերները շնորհանդեսի ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել հատուկ գներով: #1 բեսթսելերների հեղինակ Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը, այրող, հուզական անկեղծությունը ծնունդ են տվել ընթերցողների մի նոր սերնդի: Գրինը արժանացել է Printz մրցանակի (2006) իր առաջին «Ալյասկայի որոնումներում» վեպի համար, իսկ «Աստղերն են մեղավոր» վեպը 2012 թվականի հունվարին «Նյու Յորք Թայմս»-ի բեսթրելերների ցուցակի առաջատարն էր: 2014 թվականին «Time» ամսագրի տվյալներով Գրինի անունը ներառվեց «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակում:


Նշենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նոյեմբերի 24-26-ը մասնակցում է Գրքի երևանյան փառատոնին: «Լավագույնը՝ հայ ընթերցողներին» խորագրի ներքո ընթերցասերներին գրքերի տոնավաճառի շրջանակում բացի Ջոն Գրինի գրքերից կներկայացվեն բոլորովին նոր լույս տեսած «Աննա Ֆրանկի Օրագիրը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը», ինչպես նաև Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը», Սպենսեր Ջոնսոնի «Ո՞Ւր է իմ պանիրը» և բազում այլ գրքեր: Հրատարակչությունն ընթերցողներին կներկայացնի նաև առաջիկայում լույսընծայվող գրքերի մասին տեղեկատվություն:

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ